Զինված հարձակում է տեղի ունեցել Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ. կա զոհ ու վիրավոր

Կիսվել

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր:

Ներքին գործերի նախարարությունից հաստատել են տեղեկությունները:

«Միջադեպ է տեղի ունեցել, կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել են ՆԳՆ-ից:

Լուրը հաստատել է նաև Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը:

Ըստ նրա՝ զոհվածը իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը: Վերջիններս միջամտել են, որ չմտնեն տուն:

ՔԿ-ից էլ հայտնել են, որ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նաև 44-155-րդ հոդվածի 1-ին մասով:

Այլ լուրեր

Կարդալ նաև