18.1 C
Yerevan
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024

Խիստ պատիժ է լինելու․ Ի՞նչ է որոշել Պուտինը

Կիսվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է պատասխանել Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ներխուժմանը։ Կիևին սպառնում է խիստ պատիժ. այս մասին ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովը։

«Ես հաստատապես համոզված եմ, որ բոլորը խստորեն կպատժվեն Կուրսկի մարզում տեղի ունեցածի համար», — ասել է Անտոնովը ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ Դմիտրի Սայմսի հետ» հաղորդմանը տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինն արդեն կողմնորոշվել է Ուկրաինայի զինված ուժերի՝ Կուրսկի մարզ ներխուժմանը պատասխանելու եղանակի մասին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին սկսվել է Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումը Կուրսկի մարզի վրա։ Ռուսաստանի սահմանամերձ շրջաններից մոտ 133 հազար մարդ է տարհանվել։ Ժամանակավոր կացության կենտրոններ են բացվել 29 տարածաշրջաններում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Կուրսկի գործողության ընթացքում Ուկրաինայի կորուստները կազմում են ավելի քան 4700 զինվորական և 68 տանկ։ Տարբեր տեղեկություններով, Ուկրաինան Կուրսկի մարզում մի քանի բնակավայր է գրավել:

Այլ լուրեր

Կարդալ նաև