Ֆեյսբուք սոցիալական ցանցում խարդախության նոր ձև է տարածվում։ Բացվել է Զվարթնոց օդանավակայանի անունով կեղծ էջ և իբր վաճառում են կորցրած ուղեբեռը։
Էջում նշված հղումով անցնելուց հետո, տալիս է գրանցման հնարավորություն, որտեղ պետք է լրացվեն բանկային քարտի տվյալներ նույնպես։ Այդ միջոցով 3-րդ անձանց հասանելի են դառնում անձնական հաշիվների տվյալները։
Հարդորում ենք մեր քաղաքացիներին զգույշ լինել և որևէ կասկածելի հարթակում չլրացնել անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ։