ՌԴ Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութում բանտարկյալները 4 պատանդներ են վերցրել։
Դա տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ։
Նախնական տվյալներով՝ կա 2 զոհ՝ ԱԴԾ մեկ աշխատակից և մեկ բանտարկյալ։ Եվս երեքը վիրավոր են։ Նրանց թվում են և՛ գաղութի աշխատակիցներ կան, և՛ կալանավորներ։ Իրականացվում է պատանդներին ազատելու գործողություն։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանտարկյալները պահանջում են ուղղաթիռ և 2 մլն դոլար։
Տեսանյութը՝ LifeNews.am-ի տելեգրամյան ալիքում: