Օրեր առաջ ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը իր հաղորդման ընթացքում անդրադարձել էր Արցախից տեղահանված մեր հայրենակիցների բարձրացրած խնդրին։ Բանն այն է, որ մի շարք արցախցիներ չեն ստացել պետության կողմից տրամադրվող 50,000-ական դրամ աջակցությունը։
Վարդան Ղուկասյանը արցախցիներին հրավիրել էր Մոսկովյան 33ա հասցե: Հանդիպմանը ներկա էր նաև նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Վարդան Ղուկասյանն այսօր, Հայաստանից դուրս ապրելով, ավելի շատ հարց է լուծում Հայաստանում, քան ցանկացած նախարար։ Դրա համար ես իր խնդրանքով, իր հորդորով եկել եմ հանդիպեմ ձեզ հետ, որովհետև ես հավատում եմ, որ ինքը ճիշտ բան է ուզում անել այս երկրի համար»,- հանդիպման ընթացքում ասաց Պետրոսյանը։
Հանդիպման ընթացքում լիազորեցին Գևորգ Պետրոսյանին, որպեսի նա արցախցիների խնդրի հարցով դիմի դատախազություն։
Մանրամասներ տեսանյութում։




























