18.1 C
Yerevan
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024

Շիրակում 1,5 տարեկան երեխան «շրթունքների, բերանի խոռոչի քիմիական այրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Կիսվել

Օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ախուրյանի բաժին են զանգահարել Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցից և հայտնել, որ ժամը 11։45-ի սահմաններում ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչ 1,5 ամյա Ս․ Բ․-ին, ում մոտ ախտորոշվել է «Շրթունքների, բերանի խոռոչի քիմիական այրվածք», հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Ախուրյանի բաժնի ավագ տեսուչին  երեխայի հայրը՝ Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Ա, Բ․-ն, հայտնել է, որ որդին նշված վնասվածքը ստացել է տանը «Կալիումի պերմանգանատի» փոշի ուտելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Այլ լուրեր

Կարդալ նաև