«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի քաղաքական ղեկավարությանը եւ ինստիտուտները ոչնչացնելու համար։ Անցած տարի Սամվել Բաբայանի հետ էին հույս կապում, որ ինչ որ ՀԿ կձեւավորվի` արցախցիների խնդիրներով զբաղվող, բայց այդ պրոյեկտը չստացվեց, նոր բան են փորձարկում։
Արդեն մի քանի ամիս է՝ ձեւավորվել է ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն, որը ՖԲ-ում շատ ակտիվ է, նախագահը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ազգականն է` Անդրանիկ Գրիգորյանը, ով Արցախում ԱԱԾ օպեր է եղել, հիմա իբրեւ թե իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվում, հանդիպում տարբեր մարզերում ապաստանած արցախցիներին, ներկայացնում իր իրավապաշտպան միության գործունեությունը, նպատակներն ու խնդիրները եւ խոստանում լուծում տալ հայրենակիցների խնդիրներին:
Իրականում՝ այդպիսով փորձում են հավաքագրել արցախցիներին եւ նրանց կտրել ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքական անձանցից: Պատրաստվում են ինչ-ինչ հարցերում անգամ աջակցել նրանց, որ դարձնեն կառավարելի եւ պրոիշխանական։»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում