-3.9 C
Yerevan
Երկուշաբթի, 13 Հունվարի, 2025

Ռուսաստանը չի դավաճանում բարեկամներին դժվար իրավիճակներում. Բաշար Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է

Կիսվել

Ռուսաստանը դժվարին պայմաններում չհրաժարվեց Սիրիայի հեռացած նախագահ Բաշար ալ-Ասադից: Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

«Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը Մոսկվայում են, Ռուսաստանը չի դավաճանում բարեկամներին դժվար իրավիճակներում»,- գրել է նա։

Դիվանագետի խոսքով՝ սա է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի տարբերությունը։

Նշենք, որ ավելի վաղ ՏԱՍՍ-ը գրել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնությունում է։

«Ասադն ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, ելնելով հումանիտար նկատառումներից, նրանց ապաստան է տրամադրել»,- հայտնել էր գործակալության աղբյուրը։

Այլ լուրեր

Կարդալ նաև