ՌԴ կառավարությունը որոշել է արգելել բենզինի արտահանումը 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Այդ մասին ՌԴ Պետդումայում հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինը։
Սորոկինի խոսքով՝ որոշումը սկզբունքորեն է ընդունվել, «որպեսզի ապահովագրված լինեն»։
Հուլիսի 23-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ օգոստոսի 1-ից ավտոմատ կերպով կվերսկսվի Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը: Այդ ժամանակ կառավարությունը քննարկում էր սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին սահմանափակումը երկարաձգելու հնարավորությունը։
Ռուսաստանից կես տարի ժամկետով բենզինի արտահանման արգելքը սկսել է գործել 2024 թվականի մարտի 1-ին, սակայն արդեն երկու ամիս անց չեղարկվել է կառավարության հատուկ որոշմամբ։ Վառելիքը արտերկիր արտահանելու թույլտվություն են տվել «ժամանակավորապես»՝ մայիսի կեսերից մինչեւ հունիս, այնուհետեւ թույլտվությունը երկարացվել է մինչեւ հուլիսի 31-ը։