19.1 C
Yerevan
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024

ՌԴ դեսպանը ԵՄ առաքելությանը մեղադրել է հետախուզական տվյալներ հավաքելու մեջ

Կիսվել

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը մտահոգիչ է անվանել Հայաստանի արտաքին քաղաքականությունը․ «Անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում»,– «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը մտահոգիչ է այդ երկրի ապագայի համար։ Անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Համոզված ենք, որ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր պետք է լուծեն հենց տարածաշրջանի պետությունները՝ առանց արտաքին միջամտության։ Այս առումով օգտակար է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը Այս պահին համաձայնեցվում է նրա հաջորդ նիստի օրը արտգործնախարարների մակարդակով»,- ասել է ռուս դիվանագետը։

Նա ՀՀ–ում տեղակայված ԵՄ առաքելությանը մեղադրել է Ադրբեջանի, ՌԴ–ի և Իրանի դեմ հետախուզական տվյալներ հավաքելու մեջ․ «Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները պատրաստ են գնալ ցանկացած քայլի, այդ թվում՝ Ռուսաստանի շուրջ կոնֆլիկտային օջախների հրահրումը խամաճիկային կառավարությունների միջոցով, ինչպիսին է Կիևի ռեժիմը։ Նման միջամտության օրինակներից է Հայաստանում ԵՄ ներկայիս դիտորդական առաքելությունը։ Կանադայից «փորձագետ» է միանում։ Եւ այն փաստորեն վերածվեց ՆԱՏՕ-ի գործողության՝ կասկածելի նպատակներով։ Այն, որ առաքելությունը Արևմուտքի հիբրիդային պատերազմի գործիք է, հաստատում է դրա գաղտնապահությունն ու անվերահսկելիությունը ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից: Փաստորեն, նա հետախուզական տվյալներ է հավաքագրում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ»,- ասել է նա։

Այլ լուրեր

Կարդալ նաև