ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քաղաքացի Աննա Հակոբյանը, ծնված 01.02.1978 թ. (անձնագիր ՀՀ քաղաքացի, ADO 009024), 2023 թվականի սեպտեմբերի նշված ժամանակահատվածում (2023-ի սեպտեմբերի 17 խմբ․) գտնվել է Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի՝ Դաղստանի Հանրապետության տարածքում՝ բացառապես մասնավոր այցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։
«Ռուսաստանի ԱԴԾ-ն այլ տեղեկություններ չունի 2023 թվականի սեպտեմբերին Դաղստանի տարածքում ԱՊՀ երկրների պաշտոնատար անձանց ներկայության մասին»,- ասված է ՌԴ ԱԴԾ տրամադրած տեղեկատվության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն հերքել էր, NewsPress.am լրատվականի հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ Աննա Հակոբյանը Դաղստանում հանդիպել է Բելառուսի վարչապետի տիկնոջ հետ։ Ըստ ՊԱԿ-ի՝ վարչապետի կինը՝ Ռ. Ա. Գոլովչենկոն, 2023-ի սեպտեմբերին չի լքել Բելառուսի Հանրապետության սահմանները։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում սկանդալային բացահայտում էր արել առ այն, որ Աննա Հակոբյանը 2023-ի սեպտեմբերի 17-ին Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալա այցի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հետ։