Փասադենայի հայկական դպրոցն ամբողջովին այրվել է

Կիսվել

Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Փասադենայի Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի մասնավոր դպրոց է, հիմնվել է 1980 թվականին։ Ունի մանկապարտեզ և միջին բաժին։

Հունվարի 7-ից Լոս Անջելեսի արևմուտքում անտառային հրդեհներ են, որոնք քամու պառճառով տարածվել են դեպի բնակավայրեր։ Հունվարի 8-ի դրությամբ հրդեհի տարածքը հասել է 13,44 քմ կմ։ Տարբեր շրջաններում հայտարարվել է տարհանում։

Լոս Անջելեսի մերձակայքում սկսված անտառային հրդեհների հետևանքով, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, արդեն 5 մարդ զոհվել է, շատերը լուրջ վնասվածքներ են ստացել, տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվում են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիայում խոշոր բնական աղետ է հայտարարել։

Այլ լուրեր

Կարդալ նաև