Բաղրամյան պողոտա է բերվել Հատուկ տարհանման ծառայության ավտոմեքենա՝ կայանված մեքենաները տարհանելու համար։ Նախապես վարորդները չեն տեղեկացվել, որպեսզի իրենց մենքենաները հանեն։
«Ինչու չե՞ք հայտարարում, ինչո՞ւ եք գողանում մեքենան»,- հարցրեց պահեստազորի գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանը, ում մեքենան նույնպես ուզում էին տարհանել։
«Մեքենան չեն գողանում, իջեցնում ենք այն կողմ»,- ասաց պարեկը։