Ուժայինները ներխուժել են Վոլգոգրադի մարզի թիվ 19 ուղղիչ գաղութ, որտեղ բանտարկյալները պատանդ էին վերցրել մի քանի աշխատակցի․ բոլոր պատանդներն ազատ են արձակվել, հաղորդում է RT ալիքը՝ հղում անելով աղբյուրներին
Ուժայինները չեզոքացրել են չորս բանտարկյալի։
Ռուսական տելեգրամյան ալիքները գրում են, որ հարձակումը տևել է կես ժամ, բանտարկյալներից մեկը փորձել է ակտիվացնել «մահապարտ ժիլետը»-ը, սակայն համակարգը չի աշխատել, և նրան վերացրել են հատուկ ջոկատայինները։
Տեսանյութը՝ LifeNews.am-ի տելեգրամյան ալիքում