18.1 C
Yerevan
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել, Կիևի և Սումիի մարզերում պայթյուններ են որոտացել (տեսանյութեր)

Կիսվել

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։

Առցանց քարտեզների տվյալներով՝ օդային տագնապի ազդանշանն Ուկրաինայի տարբեր մարզերում սկսել է հնչել տեղի ժամանակով 06։03-ից (Երևանի ժամանակով՝ 07։03)։

Օդային հարձակման նախազգուշացման ֆոնին Կիևի և Սումիի մարզերում պայթյուններ են որոտացել։ Այս մասին հաղորդում է ուկրաինական Телеграф հրատարակությունը՝ մանրամասնելով, որ վերոնշյալ շրջաններում հակաօդային պաշտպանության համակարգեր են գործարկվել։

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

Տեսանյութերը կարող եք դիտել LifeNews.am-ի տելեգրամյան ալիքում։

Այլ լուրեր

Կարդալ նաև