ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկից բերման են ենթարկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 60 կողմնակցի։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
«Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։
Հիշեցնենք`«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիիցները, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը, հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Այսօր առավոտյան այդ տարածքում ավելացվել է ոստիկանների թիվը, քանի որ ԱԺ են եկել կառավարության անդամները։