Ոստիկանությունը Շինարարներում կրակոցների վերաբերյալ ահազանգ է ստացել:
«Ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ կրակոցներ են հնչել Աջափնյակում: Այս պահին դեպքի վայրում են ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր»,- Aysor.am-ին ասաց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
«Շինարարներ»-ի մի խումբ բնակիչներ են գրառումներ արել կրակոցների վերաբերյալ` նշելով, որ կրակոցները հնչել են ավտոմատից: