Օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում՝ Քաշաթաղի շրջանում, ադրբեջանցի 4 զինծառայող է մահացել:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ միջադեպը տեղի է ունեցել Լաչինում։ Կապիտան Էմնալիևը, ենթասպա Ջաբրայիլովը և երկու սերժանտներ՝ Սամադովն ու Շահմարլին, թունավորվել են ջրածնի սուլֆիդի պարունակությամբ ջերմային ջրերում լողալիս։