Ո՞նց կարող է նա ինձ հանդիպել, առաջին հարցը կտամ տեսնելու համար՝ ձեռքը տե՞ղն է, թե՞ չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Փաշինյանը չի ցանկանում հանդիպել Սրբազանին։
Լրագրողի դիտարկմանը, թե մինչև շարժման մեկնարկը Փաշինյանի կողմից հանդիպման առաջարկ է եղել՝ Սրբազանը պատասխանեց.
«Այո՛, եղել է։ Մերժել եմ, որովհետև հարմար չեմ տեսել, դեռ գործընթացները չէին սկսել, ոչ մի բան տեղի չէր ունեցել։ Չեմ կարծում, որ դա նպատակահարմար էր»։