18.1 C
Yerevan
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացածը «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանն է

Կիսվել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ցմահ դատապարտյալ է մահացել ՔԿՀ-ներից մեկում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է 1999 թ.  «հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը:

«Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա․Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։

Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է ցմահ դատապարտյալի կենսաբանական մահը»,- լրատվամիջոցներին հայտնել էր Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Ազգային ժողովում ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։

Ահաբեկչությունը իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվել էր  2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Վեց դատապարտյալները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման:

Նրանք մեղավոր էին ճանաչվել ՔՕ-ի 300 (Պետական իշխանությունը յուրացնելը), 305 (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը), 34-305 (Իշխանությունը յուրացնելու փորձ), 217 (Ահաբեկչություն), 133 (Ազատությունից ապօրինի զրկելը), 235 (Ապօրինի զենք ձեռք բերելը, իրացնելը, կրելը) հոդվածներով։

Այլ լուրեր

Կարդալ նաև