Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Կիսվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 5 օրով պատվիրակություն է գործուղվում Լատվիա:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝

  1. «Հանրային ծառայության աշխատավարձի համակարգերը և դրանց բարեփոխումները» թեմայով աշխատաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ Արմինե Մաթոսյանին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Ծովինար Բարսեղյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության ավագ հաշվապահ Ալվինա Գրիգորյանին 2024 թվականի հուլիսի 15-19-ը ներառյալ գործուղել Լատվիայի Հանրապետություն (Ռիգա)։
  2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերի հատուցումը:
  3. Գործուղվողներին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
  4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Այլ լուրեր

Կարդալ նաև