Մինսկը հանգիստ է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարություններին: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Ալեքսանդր Շպակովսկին:
«Առաջվա պես հարգում ենք եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը կապում է դարավոր պատմական կապերը», — գրել է նա: