Մենք մեղավո՞ր ենք, որ թոշակը կրկնապատկել ենք, դարձել է 36,000 դրամ, թող այնքան լիներ, որ կրկնապատկելուց դառնար 375,000 դրամ. Փաշինյան

Կիսվել

Մեր թոշակառուներն իրենց առևտրի 11 միլիարդ դրամն արել են անկանխիկ եղանակով, ինչը բոլորս պատկերացնում ենք, թե դա ինչ ծավալ է: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով,  Հայաստանում երբեք հինգ տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին հինգ տարվա մեջ:

«Չի եղել այդպիսի բան ուղղակի, գնացեք, նայեք փաստացի։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 2022-ի նվազագույն թոշակը ավելի բարձր է, քան նվազագույն պարենային զամբյուղը։ 2018 թվից հետո մենք նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք, Դե ասում են հա, 36,000 դրամ չի՞, բա մենք մեղավո՞ր ենք, որ կրկնապատկել ենք 36,000 դրամ է դառել։ Թող այնքան լիներ, կրկնապատկեինք, դառնար 375,000 դրամ»,- ասաց Փաշինյանը։

Այլ լուրեր

Կարդալ նաև