Այսօրվանից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է ունենալ 100 դրամանոց մետաղադրամ կամ՝ QR:
Այդ պատճառով վաղ առավոտից Երևանի մետրոյում հերթեր են գոյացել, մարդիկ չեն կարողանում ճիշտ ժամանակին աշխատանքի հասնել:
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը տեսանյութ է հրապարակել` կից գրելով. «Մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկար»։
Նա նշել է, որ տեսանյութն ուղարկել է «Գարեգին Նժդեհ» կայարանից աշխատանքի գնալ չկարողացող մի քաղաքացի։
Տեսանյութն՝ այստեղ