Կիրանցը անվտանգ է, քան երբևէ․ վարչապետ

Կիսվել

Անվտանգությունն ապահովում է դելիմիտացված սահմանը, Կիրանց բնակավայր անվտանգ է, քան երբևէ։ Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։

Վարչապետը ընդգծեց՝ տարածքի պատկանելիությունը որոշվում է պետական սահմանով։

«Հարցնում էիք, թե ոնց կլինի, որ 7-րդ դարի եկեղեցուց մի քանի մետր այն կողմ լինի Ադրբեջան, ես հարցրեցի, թե ոնց կլինի, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ լինի Թուրքիա։ Զինվորականներին կոչումներ տրվել են նրա համար, որ նրանք սկզբունքորեն ծառայություն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ֆիքսելու և պաշտպանելու համար։

Ինչ վերաբերվում է Կիրանցի դպրոցի մոտ ծառեր տնկելուն՝ ես երբեք չեմ ասել, որ ծառերը անվտանգություն են ապահովելու, ես ասել եմ տեսարանը փակելու համար կարելի է ծառ տնկել։ Անվտանգության ապահովման մասին խոսք չի եղել, անվտանգությունն ապահովում է դելիմիտացված սահմանը։ Եվ հիմա Կիրանցը որպես բնակավայր, ես ձեզ երաշխավորում եմ, անվտանգ է, քան երբևէ։ Ես դրանում համոզված եմ»,-ընդգծեց Փաշինյանը։

Այլ լուրեր

Կարդալ նաև