Կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը

Կիսվել

ՀՀ ԱԳՆ-ում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Հունիսի 11-ին Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը:

Նիստի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը, որին կհաջորդի երկխոսության՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով անցկացումը:

Նիստի մեկնարկին Արարատ Միրզոյանը և Ջեյմս Օ՛Բրայենը հանդես կգան բացման խոսքով, իսկ ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն:

Այլ լուրեր

Կարդալ նաև