19.1 C
Yerevan
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024

«Կավկազ» նավահանգստում խորտակված լաստանավում հայկական բեռներ չեն եղել

Կիսվել

Ռուսական «Կավկազ» նավահանգստում հրթիռային գրոհի հետևանքով խորտակված լաստանավում հայկական ծագման կամ Հայաստանի համար նախատեսված բեռներ չեն եղել: Այս մասին  հայտնում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հղումով:

Գերատեսչությունում նշել են նաև, որ ռուսական լաստանավի կործանումը որևէ կերպ չի անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա:

Հիշեցնենք՝ ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ի ցերեկը ուկրաինական զինուժը Storm Shadow թևավոր հրթիռով հարվածել է ՌԴ Կրասնոդարի երկրամասում գործող «Կավկազ» նավահանգստին, որտեղ գտնվող «Ակվատրեյդեր» լաստանավը բռնկվել ու կարճ ժամանակ անց խորտակվել է: Այն տեղափոխում էր 30 բաք վառելիք: Բռնկված հրդեհի ճիրաններում է հայտնվել մոտ 500 քառակուսի մետր տարածք: Նավահանգստին պատճառվել է զգալի վնաս:

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է լաստանավի անձնակազմի 17 անդամների փրկվելու մասին: Վերջին տեղեկություններով՝ 1 մարդու գտնվելու վայրը դեռևս մնում է անհայտ:

Այլ լուրեր

Կարդալ նաև