բլոգ

Ով երբևէ չի ունեցել վարորդական վկայական և վարում է մեքենա, կտուգանվի 200,000 դրամով. ՆԳ փոխնախարար

Նախատեսում ենք որպես վարչական իրավախախտում  բոլոր այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցի վարորդն ի սկզբանե վարելու իրավունք չունի, սակայն տրանսպորտային միջոցը վարում է, այս դեպքերի համար ընդհանրապես նախատեսված չեն  սանկցիաներ, մենք մի շարք հոդվածներում նախատեսում ենք 200,000 դրամի չափով վարչական տուգանք այսպիսի դեպքերի համար։ Այս մասին Աժ-ում ասաց ՆԳ փոխնախարարը:

Նրա խոսքով՝ վարչական իրավախախտումների մի շարք հոդվածներում, որոնցով տրանսպորտային միջոց վարելը նախատեսում էր քրեական պատասխանատվություն, այստեղ ավելացվում են նաև վարչական իրավախախտման դիսպոզիցիաներ և սանկցիաներ, որ բացի այն, որ զրկված վիճակում վարորդը տրանսպորտային միջոցը վարել է, այդուհանդերձ օրինակ կարմիր լույս է անցել կամ այլ ինչ-որ վարչական իրավախախտում է կատարել, այս դեպքում նախատեսվում է վարչական  տուգանք ևս։

«Հաջորդ փոփոխությունը վերաբերվում է այն դեպքերին, երբ պարեկային ծառայությունը համաձայնություն է տալիս ճանապարհին որոշակի շինարարական կամ այլ գործողություններ կատարելուն, եթե գործող օրենսգրքով նախատեսված էր, որ համաձայնեցումը չկա, ապա մենք հիմա տեսնում ենք, որ համաձայնեցումը կամ թույլատվությունը կա, սակայն դրանց պահանջներն են խախտվել և սա ևս դիտարկվում է որպես վարչական իրավ իրավախախտում։ Հաջորդ փոփոխությունը վերաբերվում է այն բոլոր դեպքերին, երբ վարչական պատասխանատվությունը վրա է հասնում արձանագրություն կազմելու պահին և այս դեպքերում պարտադիր է, որպեսզի իրավախախտը ներկա գտնվի արձանագրությունը կազմելու պահին, մենք հանում ենք այդ պահանջը»,- եզրափակեց փոխնախարարը:

Չորս մարդ փորձել է հատել թուրք-հայկական սահմանը, մեկին քշել է գետը

Իգդիրում սկսվել է կորած Իսմայիլ Ադիրի որոնման գործողությունը, որը երեք ընկերների հետ փորձել է հատել թուրք-հայկական սահանը, ընկել է գետն ու կորել, տեղեկացրել է TGRT Haber-ը։

Ադիրի հետ կապվելու հնարավորություն չունենալով՝ նրա ընկերները տեղեկացրել են իրավապահներին։

Դեպքի վայր են եկել իրավապահները եւ փրկարարները՝ 28-ամյա տղային որոնելու համար։

Ադիրին, որը ենթադրաբար ընկել է Արաքս գետը սահմանը հատելիս, փնտրում են գետում եւ նրա շուրջ։

13.jpg (71 KB)

14.jpg (31 KB)

Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել

Մարտուն Գրիգորյանը ինքնաբացարկ է ներկայացրել:

Այսօր Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու ընտրված անդամների մանդատների ստացման եւ գրանցման օրն է։ Մանդատից հրաժարվել են երկուսը «Մեր քաղաքը» դաշինքից ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունից Սուսաննա Մկրտչյանը։

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ հայրը հայտնաբերել է 16-ամյա որդու մարմինը

Այսօր՝ ապրիլի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նշված քաղաքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական բնակավայրերից մեկում երեխայի դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա տղա է, ում կախված վիճակում հայտնաբերել է հայրը։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն է (տեսանյութ)

Սլովակիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոիձեի նկատմամբ։

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, լեհ Մատեուշ Բենրատեկի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում Ամոյանը 7:2 հաշվով հաղթել էր մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին, իսկ կիսաեզրափակչում 5։1 հաշվով ուժեղ էր գտնվել Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանից:

Տեսանյութը կարող եք դիտել LifeNews.am-ի տելեգրամյան ալիքում։

ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը 1/4-րդ եզրափակչում է

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) առաջին հաղթանակը տարավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

2024 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշը 1/8 եզրափակիչում մրցեց  էստոնացի Ռիչարդ Կարելսոնի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով:

Առաջին մրցափուլում Ալեքսանյանը մեկ միավոր վաստակեց մրցակցի պասիվության համար եւ պարտերում վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ: Երկու 2-միավորանոց գլորումով օլիմպիական չեմպիոնը հաշիվը դարձրեց 5:0:

Երկրորդ մրցափուլում մրցավարը Ալեքսանյանի պասիվություն տվեց եւ պարտեր իջեցրեց, բայց էստոնացի ըմբիշը չկարողացավ գլորում կատարել:

Մինչեւ գոտեմարտի ավարտը Արթուր Ալեքսանյանը մրցակցին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց, էստոնացի ըմբիշը վերջում արդեն հրաժարվեց պայքարից եւ սպասեց մինչեւ ժամանակը սպառվի: