Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան, պրոդյուսեր Բեն Աֆլեքը, երկու տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվում են։ Ինչպես հաղորդում է CNN-ը Լոպեսն Աֆլեքից ապահարզան ստանալու դիմում է ներկայացրել։
Լոպեսը Լոս Անջելեսի դատարան դիմումը ներկայացրել է օգոստոսի 20-ին՝ Ջորջիայի Ռայսբորո քաղաքում իրենց ամուսնական արարողությունից երկու տարի անց։