Իրանի նորընտիր նախագահից ստացվել են առաջին լուրջ ազդակները, որոնք կարող են անհանգստացնող լինել Բաքվի համար. իրանագետ

Կիսվել

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանից ստացվել են առաջին լուրջ ազդակները, որոնք կարող են անուղղակիորեն անհագստացնող լինել Բաքվի բարբարոսական վարչախմբի համար: Այս մասին իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա մանրամասնել է՝ լիբանանյան «Հիզբալլահի» գլխավոր քարտուղարին հասցեագրված ուղերձում Իրանի նորընտիր նախագահը, մասնավորապես, շեշտել է, որ ուժգնորեն շարունակվելու է Իրանի հովանավորությունը դիմադրության առանցքի ուժերին Իսրայելի դեմ պայքարում։

Բանն այն է, որ Իրանի կողմից առաջնորդվող դիմադրության առանցքի մաս է դիտարկվում նաև արհեստածին Ադրբեջանում գործող շիայական «Ադրբեջանի իսլամական դիմադրության շարժումը», որն առավել հայտնի է «Հուսեյնականներ» անվանումով, իսկ Բաքվի բարբարոսական վարչախումբն Իսրայելի մերձավոր դաշնակիցն է։

Այլ լուրեր

Կարդալ նաև