Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը

Կիսվել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ղեկավարությունն այլ ելք չունի, քան երկրի քաղաքական ու տնտեսական կենտրոնները տեղափոխել հանրապետության հարավային սահմաններ՝ Պարսից ծոցի ափեր։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը հղումով:

«Որպես երկրի մայրաքաղաք՝ Թեհրանը բախվում է խնդիրների, որոնց լուծումը մենք չունենք, բացի հենց մայրաքաղաքային կենտրոնը տեղափոխելուց», — ասել է նա:

Նախագահը նշել է, որ անհնար է դառնում շարունակել Թեհրանը մայրաքաղաք պահելը մի շարք նկատառումներով, առաջին հերթին՝ տնտեսական։

«Անհնար է զարգացնել երկիրը՝ շարունակելով ներկայիս միտումը: Եթե մենք ուզում ենք շարունակել ռեսուրսները Թեհրան բերել հարավից և ծովից, հետո դրանք վերածել արտադրանքի և նորից ուղարկել դեպի հարավ՝ արտահանման համար, դա էլ ավելի ու ավելի կնվազեցնի մեր մրցունակությունը»,- հավելել է նա։

Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ նոր մայրաքաղաքային կենտրոն ընտրելուց հետո բոլոր կառավարական գերատեսչությունները կտեղափոխվեն այնտեղ, որից հետո Թեհրանի բնակիչներին հնարավորություն կտրվի տեղափոխվել հանրապետության նոր մայրաքաղաք։

Այլ լուրեր

Կարդալ նաև