18.1 C
Yerevan
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024

Ինչի՞ց է մահացել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածը․ նախաձեռնվել է քրվարույթ

Կիսվել

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Աշոտ Կնյազյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նրա խոսքով, դատապարտյալի մահվան վերաբերյալ ստացվել է հաղորդում, նախնական տվյալներով՝ որպես հանկարծամահություն, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Աբրահամյանի խոսքով՝ դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Վարույթի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք։ Թե որն է եղել Կնյազյանի մահվան պատճառը, դեռ պարզ չէ, հայտնի կլինի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո:

Հիշեցնենք՝ ցմահ դատպարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը մահացել է օգոստոսի 26-ին:

Այլ լուրեր

Կարդալ նաև