ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի գիտություն տաքսու վարորդների
(հատված ԴՕԿ կուսակցության ծրագրի տնտեսության մասից)
ԴՕԿ կուսակցությունը իշխանությանն գալուց հետո տաքսի ծառայություն իրականացնողների նկատմամբ կսահմանի 2000֊ականների սկզբին գործող Հաստատագրված հարկ֊ի ռեժիմը, որը գոյանում էր ելակետային տվյալի և գոտիականության արտադրյալից։
Ոչ մի ՀԴՄ֊ի կամ տասնյակ այլ փաստաթղթեր լրացնելու կարիք չպետք է ունենան օրվա հաց վաստակելու համար տաքսի վարող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները»։