«Երբ կլինի պաշտոնական արձագանք, մենք կքննարկենք, կպատասխանենք». լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հայկական կոնյակի խնդիրների մասին ռուսական մամուլի հրապարակումներին։
«Մենք այս պահին և արտահանման, և իրացման հետ կապված որևէ խնդիր չունենք, որևէ ահազանգ չենք ստացել։ Եվ եթե այս պահին բիզնեսը խնդիր չի բարձրաձայնում՝ մենք էլ չենք տեսնում այդպիսի խնդիր»,- նշել է նախարարը։
Գևորգ Պապոյանն ասում է, որ 2025 թ. պետք է գնանք հետևյալ ճանապարհով. «Ցավոք սրտի, մինչ այդ Հայաստանում չենք ունեցել իզոտոպային լաբորատորիա։ Կփորձենք այս ընթացքում այդ կարողությունն ստեղծել, եթե չհաջողվի, ապա կդնենք եվրոպական երկրներում իզոտոպային լոբորատորիայի պարտադիր պահանջ»։
Նախարարը նշեց, որ հայկական բոլոր կոնյակները՝ առանց բացառության, այժմ ՌԴ-ում անցնում են իզոտոպային լաբորատոր հետազոտություն և չի կարող որևէ հայկական կոնյակ վաճառվել ՌԴ-ում առանց ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննության։