Հայաստանում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը՝ շեշտելով, որ հոսպիտալացվել է 41 հիվանդ։
ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի խոսքով՝ չորս հիվանդի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։
Վարակման բոլոր դեպքերն արձանագրվել են Արագածոտնի մարզում։