19.1 C
Yerevan
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024

Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Բելառուսի ԱԳՆ՝ Արման Բաբաջանյանի իրականացրած ակցիայի պատճառով

Կիսվել

Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն՝ Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի պատճառով։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը։

«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի դիմաց մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի, դեսպանատանը հասցված վնասի և տեղի ունեցածը կանխելու ուղղությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ակնհայտորեն անբավարար միջոցներ ձեռնարկելու մասին»,- ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք՝ այսօր «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար  Արման Բաբաջանյանն իր թիմակիցների հետ ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ է նետել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ։

Այլ լուրեր

Կարդալ նաև