Ասոցիացիան իրավամբ համարվում է ԱՊՀ երկրների մասնավոր խուզարկուների միություն, որին անդամակցում են նաև անվանի խուզարկուներ ԱՄՆ-ից, Անգլիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Լիտվայից և այլ երկրներից:
Կոնֆերանսի շրջանակներում քննարկվել են մասնավոր խուզարկուական գործունեության իրավական ասպեկտները և իրավապահ մարմինների հետ փոխգործակցության, կողմնակի ապացույցների հավաքագրման ու դատավարության մասնակցության առանձնահատկությունները, մասնավոր դետեկտիվի աշխատանքում պոլիգրաֆի («ստի դետեկտոր») և պրոֆայլինգի, որպես գործիքների օգտագործման առավելությունները:
Կոնֆերանսի շրջանակներում Հայկ Գաբրիելյանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում դետեկտիվ գործունեության զարգացման և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության հեռանկարները:
Ասոցիացիայի խորհրդի որոշմամբ Հայկ Գաբրիելյանը պարգևատրվել է «Մասնավոր խուզարկուների միջազգային ասոցիացիայի» 15-ամյակի առթիվ հոբելյանական մեդալով, ինչպես նաև ՌԴ-ում մասնավոր դետեկտիվ գործունեության 30-ամյակի առթիվ մեդալով:
Առաջարկություն է արվել հաջորդ կոնֆերանսը անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, որն մասնակիցների կողմից ընդունվել է մեծ ոգևորությամբ, իսկ վերջնական որոշումը կկայացվի 2025թ-ի գարնանը: