«Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոն 3 տարեկան է

Կիսվել

2021թ. օգոստոսի 3-ին հիմնադրվեց Հայաստանի պատմության մեջ առաջին մասնավոր խուզարկուական /դետեկտիվ/ գործակալությունը՝ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ ԴԵՏԵԿՏԻՎ ԲՅՈՒՐՈՆ, այս մասին տեղեկանում ենք բյուրոյի ֆեյսբուքյան էջից։
«3 տարին շատ քիչ է ի համեմատ տասնամյակների կամ հարյուրամյակների պատմություն ունեցող կազմակերպությունների:
Սակայն մենք 3 տարում արել ենք հնարավորին ու անհնարը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում գործող բիզնեսների ու մասնագիտությունների շարքում իր ուրույն տեղը գրավի դետեկտիվ գործակալությունը և մասնավոր դետեկտիվը:
Կարող ենք փաստել, որ սկզբնական շրջանում դետեկտիվի հանդեպ դրսևորված զգուշավորությունն ու զարմանքով լցված հետաքրքրությունն իրենց տեղը զիջել են ցանկացած հարցով, օրվա ցանկացած ժամին դետեկտիվ գործակալությանը դիմելուն:
Այսօր տասնամյակների ու հարյուրամյա դետեկտիվ գործունեության մշակույթ և փորձ ունեցող պետությունների շարքում Հայաստանն ի դեմս Բյուրոյի իր հաստատուն տեղն է գրավել քարտեզի վրա: Միջազգային լավագույն դետեկտիվ կազմակերպությունները և մասնագիտական ասոցիացիաները սերտորեն համագործակցում են Բյուրոյի հետ:
Այսպիսով հիմնադրումից 3 տարի անց Հայաստանն արդեն ունի իր մասնավոր խուզարկուական գործակալությունը՝ փորձառու և միջազգային ճանաչում ունեցող դետեկտիվներով:
Հայաստանում Դետեկտիվ գործունեության զարգացմանը նպաստ բերած սիրելի աջակիցներ, հարգարժան գաղափարակիցներ ու հարգելի լրագրողներ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս 3 տարվա ընթացքում բոլորիս պատանեկան տարիքի դետեկտիվ գրականության հերոսի կերպարում լինելու երազանքը իրականություն դարձնելուն մեծ ու անուրանալի աջակցություն ցուցաբերելու և լուսաբանելու համար:
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ:
Մեծագույն հարգանքով ,
Ձեր սրտի դետեկտիվ՝
Հայկ Գաբրիելյան»։
LifeNews.am-ը նույնպես միանում է շնորհավորանքներին և մաղթում բեղմնավոր աշխատանք։

Այլ լուրեր

Կարդալ նաև