-3.9 C
Yerevan
Երկուշաբթի, 13 Հունվարի, 2025

Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն շտապօգնությունների «կալոնաները»՝ դեպի թաղամասեր, կասեն՝ «յոթ օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի». Նիկոլ Փաշինյան

Կիսվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն զգում է՝ Նոր տարվան ընդառաջ սկսվելու է շտապօգնությունների «կալոնաները»՝ դեպի թաղամասեր։

«Հյո՞ւր եք հրավիել, հարսանիք ու ծնունդ եք անո՞ւմ, եկեք գնանք ու տեսնենք, թե ինչքան արդյունավետ եք ծախսում, հարսանիք անելիս, ընկերոջը հյուր հրավիրելիս ինչքան դուք եք արդյունավետ ծախսում, այդքան ճշգրիտ կառավարությունն է անում»,- կառավարության նիստում ասաց նա։

Փաշինյանը նկատեց, որ ամեն հյուր հրավիրելիս՝ մեծ քանակի ուտելիք է թափվում։

«Հլը դեպք է լինում, որ չեք ուզում թափեք, ուտում եք ու թունավորվում: Հեսա Նոր տարի է գալիս, հիմա կսկսեն շտապօգնությունների «կալոնաները»՝ դեպի թաղամասեր, կասեն՝ «յոթ օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի, բայց, թարս է, էս տարի էլ թունավորվեցինք»»,- կատակեց նա։

Այլ լուրեր

Կարդալ նաև