Ես գնալու եմ արդարացման ճանապարհով․ Վլադիմիր Գասպարյան

Կիսվել

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե դատավճռի կապակցությամբ կարծիք կհայտնի ծանոթանալուց հետո։ Գասպարյանը չի հստակեցրել՝ կբողոքարկեն դատավճիռը, թե ոչ։

«Դատավճիռը կլինի մեր ձեռքում, կծանոթանանք, ըստ այնմ, լուծումը կտանք։ Իհարկե, ես գնալու եմ արդարացման ճանապարհով»,- ասել է նա։ Հարցին՝ սպասում էր դատարանի նման վճռի, Գասպարյանն ասել է. «Ես միշտ ամեն ինչ սպասում եմ»։

Հարցին՝ քաղաքական հետապնդում տեսնում է այս ամենի մեջ, նա ասել է. «Չէ, քաղաքական հետապնդում չի եղել, բայց մի քանի արկածախնդիրներ, դուր գալու համար ղեկավարներին, փորձել են մի քիչ ճարպիկություն անել»։

Վալերի Օսիպյանի մասին հարցին ի պատասխան էլ նա ասել է. «Հանգուցյալների մասին չենք խոսում, անցնենք առաջ»։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Գասպարյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման, սակայն ազատվեց պատժի կրումից։

Այլ լուրեր

Կարդալ նաև