Երթևեկության կազմակերպման փոփոխություն Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում

Կիսվել

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատավծներում. Պուշկինի փողոցի հ.50 հասցեի հարակից ճանապարհահատվածում, Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկ: Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Այլ լուրեր

Կարդալ նաև