SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հոկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել, որ Երևանի դպրոցներից մեկից հրազենային վնասվածքով Երևանի պոլիկլինիկաներից մեկում բուժօգնության է դիմել մի աշակերտ, ով ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից ստացել է մարմնական վնասվածք։
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան սովորում է Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում։
Ոստիկանները պարզել են նաև, որ նրան մարմնական վնասվածքը պատճառել է նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում՝ դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։