ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը 1/4-րդ եզրափակչում է

Կիսվել

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) առաջին հաղթանակը տարավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

2024 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշը 1/8 եզրափակիչում մրցեց  էստոնացի Ռիչարդ Կարելսոնի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով:

Առաջին մրցափուլում Ալեքսանյանը մեկ միավոր վաստակեց մրցակցի պասիվության համար եւ պարտերում վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ: Երկու 2-միավորանոց գլորումով օլիմպիական չեմպիոնը հաշիվը դարձրեց 5:0:

Երկրորդ մրցափուլում մրցավարը Ալեքսանյանի պասիվություն տվեց եւ պարտեր իջեցրեց, բայց էստոնացի ըմբիշը չկարողացավ գլորում կատարել:

Մինչեւ գոտեմարտի ավարտը Արթուր Ալեքսանյանը մրցակցին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց, էստոնացի ըմբիշը վերջում արդեն հրաժարվեց պայքարից եւ սպասեց մինչեւ ժամանակը սպառվի:

Այլ լուրեր

Կարդալ նաև