19.1 C
Yerevan
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024

Դատարանը որոշեց Հրայր Թովմասյանին բերման ենթարկել դատարան

Կիսվել

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դեմ հարցված գործով դատական նիստի մեկնարկին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնեց, որ ՍԴ-ի աշխատակազմից և Ոստիկանությունց ստացել է պարզաբանումները, որ վերջիններս չեն կարողացել դատարան ներկայանալու վերաբերյալ ծանուցումը հանձնեն Թովմասյանին։ Առաջինի դեպքում Հրայր Թովմասյանը ՍԴ շենքում չի եղել, իսկ երկրորդի դեպքում նրա բնակարանում մարդ չի եղել, որպեսզի ոստիկանները ծանուցումը նրան փոխանցեն։

Մեղադրող կողմը դատարանին առաջարկեց Հարկադրանքի միջոցներ կիրառել՝ Հրայր Թովմասյանին դատարան ներկայացնելու համար։

Պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը ծանուցված չէ, հետևաբար չի ներկայացել՝ չբացառելով որ առողջական խնդիրներ ունենա։

Թովմասյանի մյուս պաշտպանը՝ փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանին հիշեցրեց, որ ՍԴ անդամին հարկադրանքի միջոց կիրառելն ավելի ժամանակատար գործընթաց է և նախընտրելի է  կրկին ծանուցելը։

Իսկ Արամ Օրբելյանը նաև առաջարկեց, որ փոստային ծառայությամբ ուղարկել ծանուցումը, որովհետև, եթե այդ  դեպքում այնհասցեատերը չի ստանում, ապա փոստային ծառայությունը տեղում ծանուցում է թողնում, որ Թովմասյանը նամակ ունի ստանալու։

«Դատարանը որոշում է Հրայր Թովմասյանին բերման ենթարկել հաջորդ՝ սեպտեմբերի 2-ի ժամը 15։30-ին նշանակված դատական նիստին՝ որոշման կատարումը հանձնարարելով ոստիկանությանը»,-հայտարարեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։

Արամ Օրբելյանն ասաց, որ առարկում է դատարանի գործողությունների դեմ և պահանջեց նիստի արձանագրությունները։

Այլ լուրեր

Կարդալ նաև