Ծամել եմ, դրել ձեր բերանը, ինձ ասում եք ավել քննարկենք. ՔՊ-ականների բանավեճը (տեսանյութ)

Կիսվել

«Բուքմեյքերականներին բերել ենք, որ գերշահույթներ են ստանում, ասում եմ՝ ավել հարկենք, ասում եք՝ ավել քննարկենք,  հետ քաշեք… Նախ՝ հետ չեմ քաշելու»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նա հայտարարեց, թե այն ժողովրդի շահից է բխում և պայքարելու է մինչև օրենքն ընդունվի։

«Ծամել եմ, դրել ձեր բերանը, ինձ ասում եք ավել քննարկենք… Ինչ եք ուզում ավել քննարկել։ ինչմպես ուզում եք ձեր խղճի մտոք քվերակեք, ես ավել քննարկելու բան չունեմ»,- ասաց Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ կառավարությունը թերանում է այդ մասով։

Նա հայտնեց, որ եթե ՔՊ-ականները դեմ քվեարկեն, ապա ստացվում է, որ այդ ընկերությունների շահերն են պաշտպանությունները։

ՔՊ-ականն ասաց, թե կոմիտեի նիստում կառավարությունը կողմ է եղել, իսկ այն որ էկոնոմիկայի նախարարությունից եզրակացություն չի ներկայացրել, ոչինչ չի նշանակում։

«Կառավարության նիստի ձայնագրությունները կա, կհանեմ կուղարկեմ»,- էկոնոմիկայի նախարարի տեղակալ  Արման Պողոսյանին դիմեց Սարգսյանը։

Այլ լուրեր

Կարդալ նաև