Բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ․ քաղաքացիները պահանջում են ապահովել արցախցիների հետվերադարձի իրավունքը

Կիսվել

Մի խումբ արցախցիների բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց պահանջելով կատարել միջազգային դատարանի որոշումը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։

«Մեր պահանջներն ենք ներկայացնում ՄԱԿ-ին առ այն, որ Ադրբեջանը ժամ առ ժամ, նպատակադրված վերացնում է հայկական հետքն Արցախում»,- լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող արցախցի Արմինե Ավագիմյանը:

«Գիտենք, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը որոշում ունի այն մասին, որ իրենց տները լքած արցախցիներին Ադրբեջանը պարտավոր է տրամադրել իրենց փաստաթղթերը, գույքը, ունեցվածքը»,- ասաց նա:

Ավագիմյանը նշեց, որ իրենց պահանջներից մեկն Արցախ վերադարձի իրավունքի վերականգնումն ու ապահովումն է:

Մեկ այլ արցախցի էլ նշեց՝ Արցախը Հայաստանն է և վերջ, Արցախը Հայաստանի մարզն է, այն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, իսկ Նիկոլը կեղծ գործարքներ է արել, խախտել սահմանադրությունը:

Այլ լուրեր

Կարդալ նաև