Բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար գազելն ու բեռնատար գազելը

Կիսվել

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են 23-ամյա Հայկ Գյուրջյանի վարած «ԳԱԶ 33021» մակնիշի բեռնատար գազելն ու 45-ամյա Հովհաննես Պետրոսյանի վարած Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Այլ լուրեր

Կարդալ նաև