Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 անձ

Կիսվել

Ժամը 09։30-ի դրությամբ, Բաղրամյան պողոտայում նախօրեին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։

ԱՆ-ից հայտնում են, որ 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։

Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

Այլ լուրեր

Կարդալ նաև