ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիրների՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը։
«Բա ի՞նչ պիտի անենք, իսկ ինչո՞ւ պետք է չմերժենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն ներկայացրեցին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։