Կառավարության նիստն առավոտյան տեղի չունեցավ, քանի որ երկրում չկա ոչ կառավարություն, ոչ էլ ժողովրդին պաշտպանող որևէ իշխանություն։ Այս մասին Կառավարության շենքի մոտ հավաքված լրագրողներին հայտնել է Բագրատ Սրբազանը։
«Երեկ ոստիկանությունը կիրառել է ոչ միայն լուսաձայնային նռնակներ, այլև բեկորային», — ընդգծել է Սրբազանը:
Նշենք, որ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը լրատվամիջոցներին տեղեկացրել էր նաև, որ կառավարության այսօրվա 11-ժամյա նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին: